10:36 , 24 հունիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Հանրապետության տարածքում՝ հունիսի 24-26-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-25-ին կնվազի 3-5 աստիճանով, 27-28-ին նունքան կբարձրանա:

Երևանում՝ հունիսի 24-26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
