10:28 , 24 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը դարձել է Ղազախստանի լրագրողների միության 2014-ի մրցանակակիր՝ «Լրագրողական հետաքննություն» անվանակարգում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Նշվում է, որ նման որոշումն ընդունվել է միության ղեկավարության կողմից լավագույն աշխատանքի ստեղծագործական մրցույթի արդյունքների ամփոփումից հետո:
Մրցանակներ են հանձնվել նաև մի շարք հայրենական ԶԼՄ-ների աշխատակիցներին՝ անվանակարգերի լայն ցուցակով:
Հիշեցնենք, որ Ասանժը 2012-ից ապրում է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը: