00:09 , 24 հունիս, 2014
Replik.am-ը գրում է.
Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնին մահապատժի դատապարտած իրաքցի դատավոր Ռաուֆ Աբդուլ Ռահմանն, ամենայն հավանականությամբ, մահապատժի է ենթարկվել Իրաքի ահաբեկիչների կողմից: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Պարբերականի ունեցած տեղեկություններով, Ռահմանին գերեվարել էին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները: Հավելենք, որ իրաքյան կառավարությունը դեռ չի հաստատել դատավորի մահվան փաստը, սակայն չինովնիկները չեն էլ հերքում դա: