22:18 , 23 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Առկա իրողությունները հաշվի առնելով՝ հայ-թուրքական արձանագրությունների լիարժեք կյանքի կոչվելն այս պահին հնարավոր չէ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչմանը՝ երկու երկրների ցանկության դեպքում:
Ռուբեն Մելքոնյանն ավելի շատ հակված է այն կարծիքին, որ գերտերությունները, խաղի կանոններին հետևելով, ստիպված են կատարել հայտարարություններ, որոնք երբեմն հիասթափեցնող բնույթ ունեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ