21:33 , 23 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիներն այսօր երթով գնացել են Մշակույթի նախարարություն և պահանջել նախարարի հետ հանդիպում:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ասել են, թե նախարարը տեղում չէ, առաջարկել են հանդիպել նախարարության ներկայացուցչի հետ, սակայն հրաժարվել են:
Նա նկատեց, որ այսօր ևս հաշվի չի առնվել Մշակույթի նախարարության` ապամոնտաժումն անմիջապես դադարեցնելու մասին գրությունը և քանդման աշխատանքները պարբերաբար վերսկսվում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ