Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Աֆրիկյանների ակումբի շենքում համերգ կտա


19:18 , 23 հունիս, 2014

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը և «SOS! Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» սիրով հրավիրում են բոլոր երևանցիներին ներկա գտնվելու աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ելույթին՝ ի պաշտպանություն Աֆրիկյանների ակումբի հուշարձան-շենքի։ Համերգը տեղի կունենա շենքի բակում՝ Տերյան 11 հասցեում, հունիսի 24-ին, ժամը՝ 15:00-ին։ 
Մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքի պատմական ժառանգության պահպանությանը նպաստող ցանկացած նախաձեռնություն և ուրախ ենք, որ պատիվ ունենք մեր կողքին տեսնելու հռչակավոր երաժշտին։