19:04 , 23 հունիս, 2014
Armsport.am-ը գրում է.
2014-ի աշխարհի առաջնության B խմբում Հոլանդիայի հավաքականը կխաղա Չիլիի հետ: Երկու թիմերն էլ վաստակել են 6-ական միավոր ու ապահովել տեղը 1/8-րդ եզրափակիչում:
Հայտնի են երկու թիմերի մեկնարկային կազմերը:
Հոլանդիա՝ Սիլեսեն, Վլաար, Դե Վրեյ, Բլինդ, Դե Յոնգ, Յանմատ, Վեյնալդուն, Սնեյդեր, Ռոբեն, Կայտ, Լենս,
Չիլի՝ Բրավո, Մենյա, Իսլա, Սիլվա, Գուտյերես, Մեդել, Խարա, Արագուիս, Դիաս, Սանչես, Վարգաս:
Ավելացնենք, որ հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 20:00-ին: