17:15 , 23 հունիս, 2014Այս հոդվածում ներկայացված են Վյաչեսլավ Միշչենկոյի մակրոլուսանկարները: Այս շնորհալի լուսանկարիչը դեռևս մանկուց է հետաքրքրվում մակրոլուսանկարչությամբ: Նրա մասին ավելին իմանալու համար կարող եք կարդալ ստորև ներկայացված հարցազրույցը:
-Ես մեծացել եմ Ուկրաինայում՝ մի փոքրիկ քաղաքում: Ես իմ առաջին մակրոլուսանկարը նկարել եմ 10 տարեկանում: Ամուսնանալուց և երեխաներ ունենալուց հետո լուսանկարչությունը երկրորդ պլան անցավ ինձ համար: Ես իմ ժամանակի մեծ մասը տրամադրում էի նկարչությանը: Թվային լուսանկարչության զարգացմանը զուգընթաց՝ ես նորից տարվեցի լուսանկարչությամբ: Երբ իմ ընկերն Ամերիկայից թվային ֆոտոխցիկ ուղարկեց ինձ, ես սկսեցի շատ լրջորեն զբաղվել մակրոլուսանկարչությամբ:
Ես մանկուց եմ հետաքրքրվել լուսանկարչությամբ: Իմ հայրը տեղական ամսագրերում աշխատում էր իբրև լուսանկարիչ: Ես ուսումնասիրեցի նրա լուսանկարչական արվեստը և շատ բաներ սովորեցի նրանից: Իմ հայրը հանգստյան օրերը հաճախ անցկացնում էր գեղեցիկ անտառներում՝ վայելելով ճամբարային հանգիստը: Այդպես լուսանկարչությունը և բնությունը դարձան իմ կյանքի անբաժան մասը:
-Ես ոգեշնչվում եմ նկարչությունից: Իմ ամենասիրած նկարիչներից մեկը Կլոդ Մոնեն է: Դասական երաժշտությունը զարգացնում է իմ երևակայությունը: Բնությունը, նոր հանդիպումները, նոր մարդիկ, ճանապարհորդությունը, և սա դեռ ամբողջական ցուցակը չէ այն բոլոր բաների, որոնք ոգեշնչում են ինձ: Այնուամենայնիվ, ինձ համար ոգեշնչման հիմնական և անսպառ աղբյուր են հանդիսանում իմ կինը, երեխաներն ու հայրը: Նրանք իմ մեջ սերմանել են գեղեցիկի հանդեպ սերը, նրանց հետ կապված հիշողություններն ինձ դրդում են արվեստի նոր գործեր ստեղծել:
-Մակրոլուսանկարչությունը մեզ թույլ է տալիս տեսնել այն ամենը, ինչը մենք չենք կարող տեսնել առօրյա կյանքում: Այն հնարավորություն է ընձեռում մեզ մուտք գործել միջատների ու ծաղիկների զարմանահրաշ աշխարհը: Մակրոլուսանկարչությունը խթանում է լուսանկարչի ստեղծարարությունը և օգնում է նորովի տեսնել աշխարհը: Այսպիսի լուսանկարներ կարող են նկարվել գրեթե ցանկացած տարածքում: Ես սիրում եմ բացահայտել և ցույց տալ թաքնված գեղեցկությունը:
-Ես բոլոր միջատներին լուսանկարում եմ իրենց բնակավայրում, ոչ թե նրանց ինձ հետ փոխադրում լուսանկարչական ստուդիա: Պետք է ճիշտ ժամանակ ճիշտ տեղում լինես լավ լուսանկար ստանալու համար: Դա պարզապես բախտի բան է: Պատահել է, որ ես ստիպված եմ եղել երկու ժամ անցկացնել ճահճոտ վայրերում, իսկ տանը վրայիցս 15 տիզ եմ հանել, սակայն ես, միևնույնն է, չեմ դժգոհել, քանի որ վերջնարդյունքը սրտովս է եղել:
-Իմ նպատակն է իմ ստեղծագործությունների միջոցով ցույց տալ մեր շրջակա աշխարհի ողջ գեղեցկությունը:
-Հարկավոր է համբերություն և գեղագիտական բարձր ճաշակ ունենալ, լինել ռոմանտիկ ու սիրել բնությունը: