Ընդդիմություն լինելն ավելի հեշտ է. Շուշան Պետրոսյան


15:55 , 23 հունիս, 2014

«Կենտրոն»-ի հարցազրույցով Շուշան Պետրոսյանը մի քանի անգամ ասաց, որ ինքը շատ էմոցիոնալ մարդ է. պատմեց (35:09), թե ի՜նչ հուզումնալից հիացմունքով է ինքը Ամստերդամի թանգարանում հաղորդակցվել արվեստի հետ, մի նկարի առջև լացել է և այլն:

Քանի որ հենց հիմա Երևանում ոստիկաններն ակտիվորեն զբաղվում են բռնություններով ու ակտիվիստներին բերման ենթարկելով, Շուշանի այդ խոսքի ժամանակ անկախ ինձնից մտածեցի՝ երևի թանգարանում էլ ինքն այնպես բարի ու թովիչ է ժպտացել, ինչպես որ ժպտում էր, երբ էն մոլագար ոստիկանին արդարացնելով ասում էր՝ ի՞նչ վատ բան է արել, պաչիկ է արել, էլի:

Հետաքրքիր է նաև նրա այս խոսքը. «Ընդդիմություն լինելն ավելի հեշտ է»: