Կարմիր բերետավորը կոտրել է լրագրողի համակարգիչը


15:46 , 23 հունիս, 2014

Ոստիկանի համազգեստ կրող կարմիր բերետավոր կոչվող այս անձը այսօր ակցիայի ժամանակ շատ վատ պահվածք դրսեւորեց, ինչը հարիր չէ հայ ոստիկանի կերպարին: Կարմիր բերետավորը, ով այդպես էլ չներկայացավ, շատ ագրեսիվ կեցվածք էր որդեգրել: Մենք՝ լրագրողներս, կատարում էինք մեր մասնագիտական պարտականությունը, մինչդեռ այդ անձը կոպտորեն խախտում էր օրենքը: Նրա անօրինական գործողությունների պատճառով կոտրվեց նաեւ համակարգիչս... Կարծում եմ՝ նրա նմանները չպետք է տեղ ունենան համակարգում....