15:53 , 23 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Լուրեր են շրջանառվում, որ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը լավ է և նա շատ շուտով կվերադառնա Մոսկվա: Երգչուհու մտերիմ ընկերուհի Օլգա Օրլովան այս կապակցությամբ նշել է.«Նրա առողջական վիճակը լավանում է, բայց ավել ոչինչ չեմ կարող ասել»: Բոլորը, այդ թվում երգչուհու երկրպագուները, կարծում են, որ երգչուհին Մոսկվայում իրեն ավելի լավ կզգա: