15:40 , 23 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյն իրավունք է ստացել ստորագրել Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, հաղորդում է УНИАН-ը:
Համապատասխան որոշումը կայացվել է երկուշաբթի, առանց քննարկման: Կիևի կողմից համաձայնագիրը կստորագրի անձամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Երկուշաբթի Խորհուրդը նաև համաձայնեցրել է համաձայնագրի որոշ հատվածների ժամանակավոր կիրառումը, որոնք կսկսեն գործել անգամ մինչ ԵՄ-ի անդամ 28 պետությունների կողմից փաստաթուղթը վավերացնելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ