15:26 , 23 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Թուրքիայում որոշ ուժեր ցանկանում են ապակայունացնել իրավիճակը երկրում նախագահական ընտրություններից առաջ, ինչը կարող է նպաստել լուրջ տնտեսական խնդիրների առաջացմանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը՝ փոխանցում է Milliyet-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում իրավիճակի ապակայունացումը կարող է տնտեսությունը 20 տարի հետ մղել, ինչը շահավետ է որոշ ուժերի:
Թե կոնկրետ ինչ ուժերի մասին է խոսքը՝ նախարարը չի հստակեցրել:
Շիմշեկը նաև նշել է, որ 2014 թվականը Թուրքիայի տնտեսության համար դժվար շրջան է:
Երկրում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկը 51 տոկոս ձայն չհավաքի առաջին փուլում, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլ: