14:20 , 23 հունիս, 2014Lragir.am-ը գրում է.
Իսպանիայի նոր արքայի՝ Ֆելիպե 6-րդի քրոջը՝ Ինֆանտա Քրիստինային, այսօր մեղադրանք կառաջադրվի փողերի լվացման և այլ ֆինանսական հանցագործությունների գործով, տեղեկացնում է Mundo թերթը:
Ինֆանտան կասկածվում է Aizoon ընկերության փողերի լվացման մեջ, որը պատկանում է նրան և ամուսնուն՝ Ինյակի Ուրդանգարինին: Արքայի քրոջը 11 տարվա ազատազրկում է սպառնում:
Քրիստինայի ամուսինը նույնպես անցնում է փողերի լվացման գործով:
Մունդոն գրում է, որ Քրիստինան կասկածվում է 2007 և 2008 թվականաններին համապատասխանաբար 182 և 155 հազար դոլար լվանալու մեջ: