Մեդվեդևն արգելել է Տաջիկստանի քաղաքացու անձնագրով մուտքը Ռուսաստան


13:38 , 23 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել է որոշում, որն արգելում Է Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով մուտքը Ռուսաստան: Համապատասխան փաստաթուղթը հունիսի 23-ին զետեղվել Է ՌԴ-ի կառավարության կայքում:

2014 թվականի հունիսի 17-ի որոշումը սահմանում Է, որ Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստան կժամանեն եւ այնտեղից կմեկնեն սոսկ արտասահմանյան, ծառայական, դիվանագիտական անձնագրերով, ծովայինի անձնագրով եւ Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի վկայականով:

Ավելի վաղ ՌԴ-ի տարածքում մնալը Տաջիկստանից ժամանածները կարող Էին իրականացնել իրենց երկրի անձնագրի կամ ծննդյան վկայականի (16 տարին չլրացած երեխաների համար) հիման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ