ՀՀ ԱԺ պատգմավոր Տաճատ Վարդապետյանը հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոնին


13:06 , 23 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը Գաֆեսճէան արվեստի կենտրոնում այսօր շախմատի բլից խաղի ժամանակ հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

«Մասնակցում էինք Սամվել Ֆարմանյանը, Արայիկ Հովհաննիսյանը և ես: Շախմատային բախտը պայծառացավ, և ես արժանացա այդ աննախադեպ հրճվանքին: Հիմա ոչինչ չեմ հիշում, դա ինձ համար իսկապես սենսացիա էր, չգիտեմ` ինչ ձեռքբերում էր»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ