Մեսսին փրկեց Արգենտինայի հավաքականը. Պելե


12:20 , 23 հունիս, 2014

pelé1in.am-ը գրում է.

Ֆուտբոլի Արքա Պելեն գովեստի խոսքեր է հասցեագրել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին: Լեգենդար բրազիլացուն հիացրել է Իրանի ընտրանու դեմ հանդիպմանը Մեսսիի հեղինակ գոլը:

Հիշեցնենք` Մեսսին գոլի հեղինակ դարձավ 0:0 հաշվի ժամանակ: Նրա շնորհիվ Ալեխանդո Սաբելյայի սաները 3 միավոր վաստակեցին ու Մունդիալի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին:

«Մեսսին փրկեց Արգենտինայի հավաքականը: Բարի երթ»,- Պելեի խոսքերը մեջբերում է Goal-ը: