Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքները


12:14 , 23 հունիս, 2014

Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքներըPanorama.am-ը գրում է.

Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում շինաշխատանքներն այսօր վերսկսվել են: 

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մշակույթի նախարարության թույլտվությունը այսօր նույնպես շինարարները չունեն. «Որքանով ես տեղյակ եմ փոփոխություններ չեն եղել, բայց իհարկե կառուցապատողը, ինչպես նախորդ անգամները, երբ պարզվել էր, որ թույլտվության չկա, հավաստիացնում է, որ կա: Այնպես որ իրենց խոսքին ես չեմ կարող հավատալ: Թուղթը ցույց չեն տվել»:

Նա նաև տեղեկացրեց, որ տեղում է ճարտարապետ Լևոն Վարդանյանը, ապամոնտաժման ճարտարապետ Գագիկ Շիրինյանը, կառուցապատող ընկերության տնօրեն Հարություն Թադևոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ