Խորովածանոց՝ Գարեգին Նժդեհի գերեզմանի մոտ (Photo)


11:21 , 23 հունիս, 2014

Էս նկարը արվել է ամիսներ առաջ՝ զբոսաշրջիկների կողմից: Առաջին պլանում խորովածի տաղավար է իր բոլոր «հարմարություններով», իսկ հետևում համեստորեն վեր է խոյանում Սպիտակավոր միջնադարյան եկեղեցին, որի բակում ամփոփված է Գ.Նժդեհի աճյունը: Անհանդուրժելի է, երբ խորովածանոցը իր մեծությամբ և տեղադրման վայրով իշխող դիրք է ունենում եկեղեցու վրա: Սպասում ենք, որ այս հարցով Հովիկ Աբրահամյանը «լուրջ խոսակցություն» ունենա Հասմիկ Պողոսյանի հետ: Էսթետիկական ընկալում, ճարտարապետություն կարող է ձեզ համար շատ «բարձր մատերիաներ» են, բայց գոնե Գ.Նժդեհի ննջելու իրավունքը ապահովեք: Ձեր դուրը կգա՞, եթե ձեր հարազատների շիրիմների հարևանությամբ ուտուշ-խմուշի վայրեր լինի, պարոնայք հանրապետականներ: