Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին. ԶԼՄ-ներ


08:18 , 23 հունիս, 2014

istrebiteli1in.am-ը գրում է.

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել հարևան Սիրիայում գտնվող մի շարք թիրախների՝ գրում է Haaretz պարբերականը:

Հարվածների են ենթարկվել Սիրիայի ռազմական օբյեկտները վիճահարույց Գոլանի բարձունքների շրջանում: Նշվում է, որ ավիահարվածները պատասխանն են Սիրիայի հետ սահմանին քաղաքացիական ավտոմեքենայի պայթեցման, որի հետևանքով կիրակի օրը զոհվել է իսրայելցի դեռահաս, ևս 3 մարդ վիրավորվել է:

Ավելի ուշ Իսրայելի ազատության բանակի հրամանատարությունը հաստատել է ավիահարվածների մասին հաղորդագրությունը: Բանակի ներկայացուցիչը հստակեցրել է, որ ավիահարված են հասցրել Սիրիայի 9 ռազմական օբյեկտների: