«Արա, դուք պի..ներ եք»


16:49 , 22 հունիս, 2014
Lragir.am-ը գրում է.
ՀՀԿ պատգամավոր եւ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի բարեկամ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշ, խորհրդարանի մոտ բողոքի ակցիա անող ակտիվիստներին ասել է՝ «Արա, դուք պիդռներ եք»: Բուռնաշը դա ասել է խորհրդարանում Կուտակային կենսաթոշակային նոր օրենքի քվեարկությունից հետո: Ակտիվիստներն էլ բողոքում էին այդ նոր օրենքի ընդունման դեմ:

Ըստ այդ նոր օրենքի, պարտադիր կուտակայինն այլ փաթեթավորմամբ մնացել է: Կառավարությունը դիմել էր ժուլիկության՝ օրենքից հանել էր պարտադիր կուտակային բառը, բայց փոխարենն այն մտցրել այլ անվամբ՝ սոցիալական վճար, որն արդեն պարտադիր է լինելու ոչ միայն 1974 թ. այս կողմ ծնվածների համար:
Իշխանությունը, ինչպես միշտ, խաբել է հանրությանը: Այսպես ասած նոր կառավարությունը, ի տարբերություն նախկինի, որը գործում էր «գիլյոտինով», փորձում է խաբելով, սիրտ շահելով, ժուլիկություններով առաջ տանել նույն քաղաքականությունը:
Բացի այդ, տարբեր փաթեթավորումներով իշխանությունը պահպանեց նաեւ մյուս օրենքները, որոնցով ապահովվում է հանրության գրպանահատությունը:
Բոլոր այս օրենքները քվեարկվեցին երեկ, Ազգային ժողովում, ՀՀԿ-քառյակ հերթական խեղկատակության «ծիրում»:
Ակտիվիստները որոշել են դիմել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, Բուռնաշի հայհոյանքի կապակցությամբ: Հետաքրքիր է, հանձնաժողովը ի՞նչը կհամարի «պիդռություն»՝ հանրությանը խաբե՞լը, նրան հայհոյե՞լը, թե դրա դեմ բողոքելը: Պանյատների հարց է, եւ պետք է կարծել՝ երկրորդը:
Շարունակությունն՝ այստեղ