13:35 , 22 հունիս, 2014
GalaTV.am-ը գրում է.Զորքերը, որոնք ներգրավված են Ռուսաստանի կենտրոնական ռազմական օկրուգի (ԿՌՕ) մարտական պատրաստության ստուգմանը, սկսել են վերադիրքավորվել նշանակված շրջաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, ՌԴ նախագահը՝ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը որոշել է անսպասելի կոմպլեքսային ստուգումներ անցկացնել ողջ Կենտրոնական ռազմական օկրուգի մարտունակության ստուգման վերաբերյալ: Համաձայն նրա հրամանի` շաբաթ օրը վաղ առավոտից ԿՌՕ զորքերը, ինչպես նաև միավորումներն ու զորամասերը, որոնք տեղակայված են օկրուգի տարածքում, բերվել են մարտական պատրաստի վիճակի: Ստուգումները կանցնեն հունիսի 21-ից 28-ը:
Շարունակությունն՝ այստեղ