13:12 , 22 հունիս, 2014Շատ կարևոր քննարկում է եղել երեքշաբթի օրը՝ «Հասարակության բարոյականության քրիստոնեական հիմքերը մեզանում և արդի խնդիրները» խորագրով, որին ես էլ հրավիրված էի ու ցավոք՝ չկարողացա մասնակցեի: Հիմա տեսգրությունն եմ նայում ու ուզում եմ անդրադառնալ հենց քննարկման ժամանակ հնչող ակնարկներից մասնավորապես մեկին. արդյոք պե՞տք են նման քննարկումներ, չէ՞ որ ինչ որ առումով նման քննարկումները հետաքրքրություն են առաջացնում քննարկվող արատավոր երևությների հանդեպ:
Ուրեմն, մի երկու շաբաթ առաջ նկարագրել էի «Օվերտրոնի պատուհան» ասվածը ու հղում անելով նույն տեխնոլոգիայի բնութագրին ու փուլերին, ուզում եմ իմ ասել, որ նման քննարկումները ու դրանց հանրայնացումը ոչ միայն պետք են, այլև օրվա հրամայական են:
Նման քննարկումները պետք չէին լինի, եթե մենք լինեին «Օվերտրոնի պատուհանի» առաջին փուլում, երբ դեռ նոր-նոր են կոտրում տաբուները, իսկ մենք հիմա արդեն առնվազն ռացիոնալիզացիայի փուլում ենք, երբ տարբեր այլասերումներ ու արատավոր երևույթներ, փորձում են մատուցվել, որպես ռացիոնալ լուծում և հենց այս փուլում է կարևորագույն քայլ, որպեսզի իսկապես մտահոգ ու իսկապես մեծամասսնություն կազմող մեր հասարակության առողջ շերտի ներկայացուցիչները հնարավորություն ունենան իրենց առողջ տեսակետը բարձրաձայնել ու հանրայնացնել, այլապես այդ առողջ մեծամասնությանը փակուղի կմտցնեն ու ի վերջո կկոտրեն՝ հանրայյնացնելով մարգինալիզացված բևեռների պոպուլիզմի ու աբսուրդի թատրոնի տարափով: