Քլոզեն կրկնեց Ռոնալդոյի ռեկորդը (տեսանյութ)


00:44 , 22 հունիս, 2014

Allsport.am-ը գրում է.

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի` Գերմանիա-Գանա հանդիպման ժամանակ դառնալով գոլի հեղինակ` Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն կրկնեց Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի ռեկորդը:

Ռոնալդոն Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն էր` խփած 15 գոլով: Քլոզեն մինչ Գանայի դեմ խաղը խփել էր 14 գոլ, իսկ այժմ բրազիլացի լեգենդի հետ հանդիսանում է Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն, սակայն նա Ռոնալդոյին գերազանցելու և նոր ռեկորդ սահմանելու առնվազն մեկ հնարավորություն ունի. խմբային փուլի վերջին տուրում Գերմանիայի մրցակիցը լինելու է ԱՄՆ-ի հավաքականը:

Քլոզեի` Գանայի հավաքականի դարպասը խփած գոլը