00:28 , 22 հունիս, 2014
Մի չափից շատ կարևոր հարց ունեմ տալու «գլամուռ» աղջիկներին: Ասենք, ի՞նչ պարտադիր է նկարվելիս ամբողջ ուժգնությամբ ստեղծել փուչիկ փչելու տպավորություն:
Ի՞նչ պարտադիր է 12 սմ բարձրության կրունկ հագած ու նաև մեկ ոտքը բարձրացրած դիրքում նկարվել:
Ի՞նչ պարտադիր է ռուսերենի «խփնված» ուսուցիչների պես մեեեծ ալնոցը աչքերին նկարվելը, այն դեպքում երբ աղջկա թերևս ամենագեղեցիկ հատվածը աչքերն են:
Ի՞նչ պարտադիր է հագնել ջինսե տաբատ «բեսամթ նիժե պօիսա» հերիք չի, ներքևի հատվածն էլ մի քանի տակ «ծալել» դե երևի կոշիկներն ամբողջությամբ երևալու համար:
չեմ ուզում շատ չարաշահել, քանզի մտերիմներս կարող են վիրավորվել, բայց իզուր, պետք չէ նեղանալ:
Լավ հանուն ինչի չեմ հասկանում: Թաքցնել հայի սիրուն աչքերը, հային վայել նստվածքը, համեստությունը...............հանուն ինչի չեմ հասկանում