00:29 , 22 հունիս, 2014
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները նմանակել են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի ուղերձը, որում նա կոչ է արել վերադարձնել նիգերիացի աշակերտուհիներին: Նրանք Twitter սոցիալական ցանցում մի շարք հաղորդագրություններ են տեղադրել՝ #bringbackourhumvee («Վերադարձրեք մեր ամենագնացները») հեշթեգով՝ հաղորդում է AlArabiya-ն: Ծայրահեղականները խմբագրել են այդ հանրահայտ լուսանկարը, որում Միշել Օբաման ձեռքում պահել է «Վերադարձեք մեր աղջիկներին» (#bringbackourgirls) գրությամբ թուղթը: Լուսանկարի մշակված տարբերակում Օբամայի կինը կոչ է անում վերադարձնել ամերիկյան ռազմական ամենագնացները: Անցած շաբաթ ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգվել էին ամերիկյան մի քանի ամենագնացներ: Ենթադրաբար, ծայրահեղականները ծրագրել են դրանք օգտագործել իրաքյան բանակի դեմ պայքարում, բացի այդ՝ տեխնիկայի որոշ մասը կարող է տեղափոխվել Սիրիա:
1in.am-ը գրում է.