23:40 , 21 հունիս, 2014
ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի արևելքում գործող անջատողականների առաջնորդների դեմ: ԱՄՆ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ քաղաքացիներին ու ընկերություններին կարգելվի որևէ գործնական կապ ունենալ նրանց հետո: Ինչպես հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, պատժամիջոցների նոր ցուցակում հայտնվել է 7 մարդ: Նրանց թվում են՝ Լուգանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վալերի Բոլոտովը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահ Իգոր Գիրկինը, Դոնեցկի Գերագույն խորհրդի ղեկավար Դենիս Պուշիլինը: Ըստ ֆինանսների նախարարության ներկայացուցչի՝ բոլոր այդ մարդիկ Ուկրաինայի տարածաշրջաններում ապօրինաբար են զավթել իշխանությունը և պատասխանատու կամ մասնակից են այն գործողություններին, որոնք սպառնում են խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանին կոչ է արել որքան հնարավոր է՝ արագ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար:
1in.am-ը գրում է.