Արամ Առաջինը ՍԴՀԿ կենտրոնական վարչության հետ քննարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները


23:34 , 21 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Արամ Առաջին կաթողիկոսը Անթիլիասի գրասենյակում հանդիպել է Սոցիալ Դեմոկրատ Հմչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին և վարչության այլ անդամների քննարկելու հայ ժողովրդին հետաքրքրող մի շարք հարցեր և նախաձեռնություներ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանը, Հայ դատի և պահանջատիրության հարցով նոր ռազմավարության մշակմանն ու առաջնահերթությունները հետապնդելու անհրաժեշտությանը: