Իրանցիները պայքարում էին այսօր առյուծների պես եւ պարտվեցին մեծագույն արժանապատվությամբ


23:09 , 21 հունիս, 2014

Մեսսին իմ սիրած խաղացողն է: Հիգուայինն ու Դի Մարիան հիանալի ֆուտբոլիստներ են, իսկ Արգենտինայի հավաքականն առասպել է եւ հրաշք: Եւ այնուամենայնիվ ես հաղթանակ էի ցանկանում էի Իրանին: Ոչ թե մեր հարեւանության կամ քաղաքական նպատակահարմարության պատճառներով, բոլորովին ոչ: Մենք կրկին համոզվում ենք, որ ֆուտբոլում հաղթանակից առավել կարեւոր բան կա` դա պայքարն է: Իրանցիները պայքարում էին այսօր առյուծների պես եւ պարտվեցին մեծագույն արժանապատվությամբ: Խոսքը «բարոյական հաղթանակի» մասին չէ, այլ հպարտ ու ազնիվ կռվի, որի ընթացքում Երկիր մոլորակի գրեթե կեսը տեսան ազատվող, հզորացող ու հաղթանակների պատրաստվող մի ազգ` մեր հին հարեւանի ու նոր բարեկամի: Իսկ Մեսսին իսկական առաջնորդ է, նա արդեն երկրորդ խաղ աննդմեջ փրկում է իր թիմին, ինչպես երեք տասնամյակ առաջ Մարադոնան փրկեց այդ երկրի պատիվը պատերազմում տարած պարտությունից հետո: