22:26 , 21 հունիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Վրաստանում Թուրքիան և հատկապես Ադրբեջանը հակահայկական ակտիվ աշխատանք են տանում, նպատակը` հայ-վրացական հարաբերությունները փչացնելն է, որ Վրաստանում հայերը դիտվեն որպես վրացական պետության հակառակորդներ: Վերջին տասնամյակում Վրաստանում Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական և քաղաքական ներկայությունը գերիշխող է դարձել, դրան մեծապես նպաստել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը:
Ռուսաստանի հետ սառեցված հարաբերությունների պայմաններում թուրք-ադրբեջանական էքսպանսիային դիմակայելու համար Վրաստանի` տարածաշրջանում միակ գործընկերը մնում է Հայաստանը: Ուկրաինայում ծավալվող դեպքերը, Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության աճը բոլորի մոտ առաջացրել են սառը պատերազմի հիշողություններ: Հակասությունների խորացումը կարող է վատ անդրադառնալ նաև Կովկասյան տարածաշրջանի վրա:
Հունիսի 27-ին Վրաստանը Եվրամիության հետ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը ամենամոտ ժամանակում կանդամակցի Եվրասիական միությանը: Վրաստանում երկու երկրների նախագահները գնահատելով նոր իրադրությունը պատրաստակամություն հայտնեցին անել ամեն ինչ, որ ինտեգրացիոն տարբեր որոշումները բացասաբար չազդեն հայ-վրացական հարաբերությունների վրա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ