ԱԱ-2014. Մեսսիի գոլը Արգենտինային դուրս բերեց փլեյ օֆֆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


21:59 , 21 հունիս, 2014

ԱԱ-2014. Մեսսիի գոլը Արգենտինային դուրս բերեց փլեյ օֆֆ (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացավ F խմբի Արգենտինա-Իրան հանդիպումը:

Երկու կողմերն էլ ամբողջ հանդիպման ընթացքում սուր գրոհներ էին կազմակերպում: Երկրորդ խաղակեսում Իրանի ընտրանին, որտեղ, ի դեպ, հանդես է գալիս հայ կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը, մի քանի անգամ սպառնաց արգենտինացիների դարպասին եւ գոլ հեղինակելու մեկ-երկու իրական հնարավորություն ուներ: Իսկ ահա «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը՝ Լիոնել Մեսսին, հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեների ընթացքում հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ՝ իր թիմի համար ապահովելով փլեյ օֆֆ փուլի ուղեգիր:

 

Արգենտինա-Իրան՝ 1-0

Գոլը՝ Մեսսի 90+1

 

Թիմերը խաղադաշտում ներկայացան հետեւյալ ֆուտբոլիստներով.

Արգենտինա – Ռոմերո, Ռոխո, Ֆերնանդես, Գարայ, Սաբալետա, Մասկերանո, Գագո, Դի Մարիա (Բիլյա 90+2՛), Ագուերո (Լավեսի 77), Մեսսի, Իգուային (Պալասիո 77՛)

Իրան – Հագիգի, Հաջսաֆի (Հաղիղի 87՛), Սադեգի, Մոնտազերի, Պուլադի, Հոսեինի, Դեժագա (Ջահանբահշ 85՛), Շոջայելի (Հեյդարի 77՛), Թեյմուրայն, Գուչանեժադ