21:34 , 21 հունիս, 2014
Երբ անակնկալներ են մատուցում Կոստա-Ռիկայի կամ Կոտ դը Իվուարի հավաքականները, դա կարող է մոտիվացվել:
Ի վերջո, այս հավաքականները կրակոտ ֆուտբոլ են խաղում, էպիզոդիկ նույնիսկ դիմում են ֆանտաստիկ հնարքների:
Այլ է Իրանի հավաքականի պարագան. այստեղ պարզապես ֆուտբոլ գոյություն չունի. ոչ մի գրոհ, նույնիսկ՝ դրա փորձ:
Ամբողջ առաջին խաղակեսում ամբողջ թիմով գամվել էին դարպասին ու, բառիս իսկական իմաստով, կենդանի վահանի ֆունկցիա էին կատարում:
Արգենտինայի պես հարձակողական ֆուտբոլ դավանող հավաքականների համար դժվար է նման հավաքականների հետ խաղալը:
Դրա համար՝ ունենք այն, ինչ ունենք: ավարտվել է առաջին խաղակեսը, լուսատախտակի վրա զրոներ են...