Որքան աղտոտ է օդը, այնքան վատ է աշխատում մարդու ուղեղը. գիտնականներ


18:52 , 21 հունիս, 2014

rsz_c2788f2763ed136532538f99e4545838Araratnews.am-ը գրում է.

Ավտոմեքենաների արտադրած գազերը և օդի աղտոտման այլ աղբյուրները արագացնում են տարեց մարդկանց մտավոր հնարավորությունների նվազման գործընթացքը: Կալիֆորնիայի բնակչության առողջության և բիոժողովրդագրության կենտրոնը և Անդրուսի ծերաբանության կենտրոնը որոշել են ուսումնասիրել այս խնդիրը՝ որպես հիմք ընդունելով 1986թ.-ից ի վեր հավաքագրված տեղեկատվությունը:

Գիտնականներին հետաքրքրել է 780 մարդկանց վիճակն, ովքեր 2001-2002թթ.-ին 55 և ավելի տարեկան են եղել: 90-ականների վերջին մասնագետները սկսել են չափել աղտոտող մասնիկների խտությունն այնտեղ, որտեղ ապրել են ուսումնասիրության մասնակիցները: Մտավոր ունակությունները գնահատվել են հիշողության թեստերի և մաթեմատիկայի օգնությամբ: Ինչպես հաղորդում է MedDaily-ը՝ գնահատականը ստացվում էր թույլ տված սխալների քանակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ