18:40 , 21 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտնել է, որ «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում թիմերը որակյալ ֆուտբոլ են ցուցադրում: Մրցաշարի 26 հանդիպումներում 77 գոլ է խփվել:
«Դեռ երբեք աշխարհի առաջնությունների խմբային փուլում ֆուտբոլի որակն այդքան բարձր չի եղել: Բոլոր թիմերը հարձակվողական ֆուտբոլ են ցուցադրում, ինչն արդյունավետ է դարձնում խաղը: Ես շատ երջանիկ եմ»,- նշել է Բալտերը:
Հիշեցնենք` Բալտերը գլխավորում է ՖԻՖԱ-ն 1998 թվականից