18:03 , 21 հունիս, 2014Վիվի Մակը պրոֆեսիոնալ նկարիչ է: Նա բնակվում է Ֆրանսիայում: Վերջերս նա ձեռնամուխ է եղել հետաքրքիր նկարչական մի նախագծի իրականացմանը: Այդ նախագծի շրջանակներում նա համեմունքների, սննդային հավելումների, ըմպելիքների և նմանատիպ այլ բաղադրատարրերի օգնությամբ պատկերում է հայտնի մարդկանց՝ նկարիչների, երաժիշտների ու գեղարվեստական կերպարների դիմանկարները: Այս նկարները վաղանցիկ բնույթի են, քանի որ դրանք ոչ թե կայուն ներկերի, այլ սննդի ու ըմպելիքների միջոցով են ստեղծվում: Այնուամենայնիվ, ֆոտոխցիկի օգնությամբ դրանք հավերժացել են լուսանկարների այս շարքում: Դե ինչ, դիտեք այս լուսաննկարները: Հուսով ենք, որ դրանք Ձեզ դուր կգան: