17:55 , 21 հունիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հաճախ է նշում՝ գուցե հեռանա Հայաստանից: Araratnews.am-ը զրուցել է դերասանուհու հետ իր այդ մտադրության, ապագա ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի հասարականա-քաղաքական կյանքի մասին:
-Նաիրա´, ինչո՞ւ դադարեցվեցին «Կյանքի կարուսել» նախագծի նկարահանումները, ի՞նչն էր խնդիրը:
-Անկեղծ եմ ասում՝ տեղյակ չեմ:
-Փաստորեն սերիալները փակվեցին, իսկ թատրոնում էլ արդեն չեք խաղում: Որպես դերասանուհի` ի՞նչ ծրագրեր, ցանկություններ ունեք, ինչո՞վ եք զբաղվելու:
-Խաղում եմ թատրոնում, նոր ներկայացում է բեմադրվում, իսկ ապագա ծրագրերից դեռ չեմ ուզում ինչ-որ հստակ բան ասել:
- Եթե չեմ սխալվում Սունդուկյանից դուրս էիք եկել, հիմա որտե՞ղ եք խաղում:
-Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Դոն Ժուան Ավիա» ներկայացման մեջ, իսկ նոր ներկայացումը, որը բեմադրում է Վահե Շահվերդյանը, խաղալու ենք Թատերական գործիչների միությունում և Վանաձորում:
-Նշել եք, որ Հայաստանից գնալու նպատակ ունեք, հեռանալու ցանկությունը ինչի՞ հետ է կապված:
-Մասնագիտությունս ընդլայնելու, ավելին սովորելու և այլ ազգերի մշակույթին ծանոթանալու:
-Այսինքն՝ Ձեր հեռանալը ժամանակավո՞ր է լինելու:
-Կարծում եմ՝ այո՛:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ