Չինաստանում ջրհեղեղների պատճառով տարհանվել է մոտ 300 հազար մարդ


20:25 , 21 հունիս, 2014

2440551in.am-ը գրում է.

Չինաստանի Խունան և Ցզյանսի նահանգների մոտավորապես 2,87 մլն բնակիչներ տուժել են տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղներից, ևս 294 հազարը տարհանվել են տեղի իշխանությունների կողմից։

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ՉԺՀ քաղաքացիական վարչակարգի նախարարությանը, ջրհեղեղներից զոհվել են 12 հոգի, ևս չորսը համարվում են անհայտ կորած։

Հաղորդվում է, որ Խունան և Ցզյանսի նահանգներում վնասվել է ավելի քան 185,8 հազար հա ցանքատարածություն, ավերվել կամ վնասվել է 13,7 հազար տուն։ Տնտեսական վնասը իշխանությունները գնահատում են 2,1 մլրդ յուան (մոտ 337 մլն դոլար)։