16:31 , 21 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Մոսկվայում կայանալիք համերգի ժամանակ կատարել Comme ils disent երգը, որը նվիրված է համասեռամոլներին: Այս մասին գրում է inopressa.ru կայքը՝ հղում անելով La Repubblica-ին:
Ըստ աղբյուրի, Հռոմում հուլիսի 1-ին կայանալու է Շ. Ազնավուրի համերգը: Հարցազրույցի ժամանակ երգիչ և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շ. Ազնավուրը պատմել է իր երաժշտական գործունեության, քաղաքականությամբ հետաքրքրված լինելու, նաև մարդու իրավունքների համար մղող պայքարի մասին:
«Ես շարունակում եմ երգել և գրել երգեր, քանի որ թոշակի գնալը կբացեր դեպի մահ դուռը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ