«Մերսեդես»-ն ամբողջությամբ այրվել է. վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց


16:31 , 21 հունիս, 2014

hrdehAraratnews.am-ը գրում է.

Հունիսի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես E 280» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.40-ի սահմաններում Արևշատ-Վարդաշեն ճանապարհին բախվել է էլեկտրասյանն ու գազի խողովակատարին: Պատահարի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: