Կասիլյասը կհեռանա «Ռեալ»-ից ազատ գործակալի կարգավիճակով


16:25 , 21 հունիս, 2014

Iker-Casillas-Spain11in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը կլքի «արքայական ակումբ»-ը 2014/15 թվականների մրցաշրջանի ավարտից հետո:

AS-ի տեղեկությունների համաձայն` 33-ամյա դարպասապահը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Վերջինս խնդրել է Կասիլյասին շարունակել հանդես գալ ակումբում ևս մեկ մրցաշրջան: Այնուհետև, 2015 թվականի հունիսին դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակով կարող է հեռանալ իսպանական գրանդից: Ընդ որում, Կասիլյասի` «Ռեալ»-ի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:

Այդպիսով, հնարավոր է, որ Կասիլյան իր պրոֆեսիոնալ կարիերայի վերջին պայմանագիրը ստորագրի մի թիմի հետ, որը ստիպված չի լինի բանակցել «արքայական ակումբ»-ի հետ դարպասապահի տրանսֆերի ձեռքբերման շուրջ: