Երբ անպիտան շշերը վերածվում են արվեստի ստեղծագործությունների. ֆոտոշարք


16:42 , 21 հունիս, 2014

Ջիմ Դինջիլիանը աներևակայելի գեղեցիկ նկարներ է պատկերում ծխածածկ շշերի մեջ: Նկարիչը նախևառաջ ծխով է լցնում շշերի ներսի մասը: Հետագայում նա օգտագործում է վրձիններ ու խցաբութակներ՝ շշերի ներսում տարբեր տեսարաններ պատկերելու համար: Նա ներկեր չի օգտագործում, նրա միակ «ներկը» ծուխն է:

Դինջիլիանը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Յորք քաղաքում, սակայն իր մանկության 7 տարիներն անցկացրել է Բելգիայում: Այնուհետև վերադարձել է Ամերիկա և նկարչական կրթություն ստացել այնտեղ: Ջիմ Դինջիլիանի մանրակերտ ստեղծագործություններում հիմնականում քաղաքային տեսարաններ են պատկերված: Այդ ստեղծագործությունների մեջ ինչ-որ խորհրդավոր բան կա: Այս տաղանդաշատ նկարիչը իր ստեղծագործությունների համար օգտագործվող շշերը գտնում է դրսից: Փողոցի անկյունում դրված դատարկ շշերը Դինջիլիանի հմուտ ձեռքերում դառնում են արվեստի գործեր: Նկարիչն ասում է, որ ինքն իր հիշողություններն է անմահացնում դատարկ շշերում:

bottled smoke art by jim dingilian (8)

bottled smoke art by jim dingilian (12)

bottled smoke art by jim dingilian (10)

bottled smoke art by jim dingilian (6)

bottled smoke art by jim dingilian (7)

bottled smoke art by jim dingilian (5)

bottled smoke art by jim dingilian (2)

bottled smoke art by jim dingilian (1)

bottled smoke art by jim dingilian (3)

bottled smoke art by jim dingilian (4)

bottled smoke art by jim dingilian (9)