Դանիան ճանաչվել է Եվրամիության ամենաթանկ երկիրը


15:26 , 21 հունիս, 2014

37674331in.am-ը գրում է.

Եվրոպական վիճակագրական գործակալությունն անցկացրել է համեմատական անալիզ Եվրոպայի երկրներում, որտեղ համեմատվել էին 2400 սպառողական ապրանքներն ու ծառայությունները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԵՄ 28 անդամ երկրների թվում Դանիան 2013-ին եղել է ամենաթանկ երկիրը:

Եվրոստատի տվյալներով՝ Դանիայում ապրանքների ու ծառայություններրի գները 40 տոկոսով բարձր են Եվրամիության միջին ցուցանիշից:

Դանիային այս աղյուսակում հաջորդում են Շվեդիան, որտեղ գները գերազանցում են 30%-ով, ապա Լյուքսեմբուրգն ու Ֆինլանդիան, որոնց բնակիչները ստիպված են 23 տոկոսով ավելի շատ վճարել միջին վիճակագրական եվրոպացուց:

Դանիան առաջին տեղն է զբաղեցնում ծառայությունների ու ապրանքների արժեքի 6 կատեգորիայով՝ սնունդ ու ոչ ալկոհոլային ըմպելիքներ, կենցաղային էլեկտրոնիկա, մասնավոր տրանսպորտ, ռեստորաններ ու հյուրանոցներ: