Անգլիայի հավաքականը վերջին անգամ խմբային փուլը չէր հաղթահարել 56 տարի առաջ


14:34 , 21 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Անգլիայի ազգային հավաքականը, որը 2014թ-ի Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին երկու խաղում պարտություն կրեց, վերջին 56 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս չեկավ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:

Վերջին անգամ անգլիացիները խմբային փուլից պայքարը լքել էին 1958թ-ին:

Այդ ժամանակ խմբից պայքարը շարունակեցին Բրազիլիայի և ԽՍՀՄ-ի հավաքականները:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության հաջորդ փուլի ուղեգրից անգլիացիները վերջնականապես զրկվեցին, երբ իտալացիները 0:1 հաշվով պարտվեցին Կոստա Ռիկայի ընտրանուն: