14:50 , 21 հունիս, 2014
Չեֆչաուենը փոքրիկ քաղաք է Մարոկկոյի հյուսիսում: Այն հարուստ պատմություն, գեղեցիկ բնական միջավայր ու հրաշալի ճարտարապետություն ունի, սակայն քաղաքն առավել հայտնի է իր հին թաղամասով` Մեդինայով, որի շենքերի բոլոր պատերը ներկված են կապույտով: Ասում են, որ քաղաքի այս թաղամասի պատերը կապույտով են ներկվել հրեա փախստականների կողմից` 1930-ականներին: Կապույտը խորհրդանշում է երկինքն ու դրախտը:
Քաղաքի կապույտ պատերը բազմաթիվ զբոսաշրջիկների են գրավում, ովքեր այցելում են տեսնելու և լուսանկարելու քաղաքի կապույտ յուրահատուկ ճարտարապետությունը:
















