Եվրամիությունը ողջունել է Պորոշենկոյի որոշումը


14:26 , 21 հունիս, 2014

Եվրամիությունը ողջունել է Պորոշենկոյի որոշումըPanorama.am-ը գրում է.

Եվրամիությունը ողջունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումը դադարեցնել երկրի արևելքում զինված գործողությունները, ինչպես նաև ճգնաժամի խաղաղ կարգավորման իր ծրագիրը: Այս մասին «Deutsche Welle» պարբերականի փոխանցմամբ, ասված է Եվրամիության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Մենք երախտագիտություն ենք հայտնում նախագահ Պորոշենկոյին իր ջանքերի համար և կոչ ենք անում բոլոր կողմերին օգտվել այս երկար սպասված հնարավորությունից՝ հետ շրջելու Ուկրաինայի արևելքում անվտանգության և հումանիտար իրավիճակի մշտապես վատթարացող միտումը: Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին հետևել խաղաղության ծրագրի պայմաններին և ակտիվորեն աջակցել դրա իրականացմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Եվրամիությունը նաև կոչ է արել Ռուսաստանին օգտագործել իր ողջ ազդեցությունն այդ նպատակներին հասնելու համար և հրապարակայնորեն, ինչպես նաև կոնկրետ գործողություններին միջոցով աջակցել Պորոշոնկոյի ներկայացրած խաղաղության ծրագրին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ