Գործազուրկների թիվն աճել է 3.7 տոկոսով


14:19 , 21 հունիս, 2014

Գործազուրկների թիվն աճել է 3.7 տոկոսովLife.panorama.am-ը գրում է.

Հունիսի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 64 հազար 900 մարդ, որից 46 հազար 600-ը կանայք են, 15 հազար 800-ը՝ երիտասարդներ:  Ինչպես Life.panorama.am-ին տեղեկացրեցին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,5 տոկոսով: Ի տարբերություն աշխատանք փնտրողների ցուցանիշի, աճել է գործազուրկների թիվը: Հունիսի 1-ի տվյալներով գործազուրկների թվաքանակը կազմել է 95,4 տոկոս կամ 61 հազար 900 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,7 տոկոսով: Գործազուրկների թվում կրկին բարձր է կանանց ցուցանիշը՝ կազմելով 72,4 տոկոս, իսկ գործազուրկ երիտասարդների թվաքանակը կազմում է 24,4 տոկոս:

Հունիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 4 հազար 355 գործազուրկ, որից 3012-ը կանայք են, 734-ը՝ երիտասարդ: Օրենսդրական փոփոխությունից հետո գործազրկության նպաստ չի հաշվարկվում, այս տարի շարունակում են ստանալ այն քաղաքացիները, որոնք դիմել էին նախորդ տարվա վերջին ամիսներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ