14:06 , 21 հունիս, 2014
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջին անգամ պատմել է, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման արարողության ժամանակ Կիևում պատահմամբ հանդիպել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Այս մասին Մարգվելաշվիլին խոսել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում: «Մենք հանդիպեցինք մուտքի մոտ, որտեղից նախագահները գնում էին ճաշի: Սաակաշվիլիին ուղեկցում էր նրա կինը՝ Սանդրա Ռուլովսը, ես ջերմորեն բարևեցի նրան, և մենք գնացինք ճաշելու: Այնպես չէր, որ ես ուզում էի որևէ բան ասել Սաակաշվիլիին, կամ նախկին նախագահն ուզում էր խոսել այդ իրավիճակի կապակցությամբ իր տպավորությունների մասին: Առավել ևս, տեղն էլ հարմար չէր խոսակցությունների համար, դա կամար էր, որը մենք պետք է անցնեինք»,- ասել է Մարգվելաշվիլին:
1in.am-ը գրում է.