13:59 , 21 հունիս, 2014
Sky Sports-ի տեղեկություններով, իտալական «Միլանը» համաձայնել է իր հարձակվող Մարիո Բալոտելիի գինը իջեցնել մինչեւ 29,5 միլիոն ֆունթ սթեռլինգ:
Իտալիայի հավաքականի խաղացողին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը», որի ներկայացուցիչները մտադիր են աշխարհի առաջնությունից հետո ֆուտբոլիստի հետ քննարկել անձնական պայմանագրի մանրամասները: