13:40 , 21 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվում է, որին քառյակը չի մասնակցում։ Նիստը վարող ԱԺ փոխնախագահը Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իր ձեռքի տակ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քվեարկության պատկերը:
Նա նշեց, որ ոչ իշխանական ուժերը մեղադրում էին «Հանրապետական» խմբակցության պատգամավորներին միմյանց փոխարեն քվեարկելու մեջ:
Մասնավորապես ասվում էր, որ Մուրադ Մուրադյանի փոխարեն է քվեարկություն եղել և Արման Սահակյանի: «Մուրադ Մուրադյանը չի քվեարկել, Արման Սահակյանը ևս չի քվեարկել»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ կարող է բոլորին տրամադրել քվեարկության պատկերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ