Ինչպես են մարդիկ բարևում տարբեր երկրներում


13:34 , 21 հունիս, 2014

Ինչպես են մարդիկ բարևում տարբեր երկրներումLife.panorama.am-ը գրում է.

Թունիսում բարևելիս մարդիկ նախ մի փոքր խոնարհվում են, ապա աջ ձեռքը դնում են ճակատին, հետո շուրթերին, ապա` սրտին: Այս ողջույնի իմաստը հետևյալն է. «Ես մտածում եմ քո մասին, ես խոսում եմ քո մասին, ես հարգում եմ քեզ»: 

 
Խաղաղ օվկիանոսի կղզիներում գտնվող Տոնգա պետության բնակիչները հանդիպելիս կանգնում են միմյանցից փոքր-ինչ հեռու, ոտքը խփում են գետնին, օրորում են գլուխն ու ճրթացնում են մատները:  
 
Ճապոնացիները բարևելիս խոնարհվում են:  
 
Էսկիմոսները բարևելիս բռունցքով թեթևակի խփում են մարդու գլխին և ուսերին:  
 
Նոր Գվինեայի Կոյի-իրի ցեղի ներկայացուցիչները բարևելիս խուտուտ են տալիս միմյանց ծնոտները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ